Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի (Դոգ) քույրը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի (Դոգ) քույրը՝ Լուսինե Ղուկասյանը: Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀԿ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Լուսինե Ղուկասյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը, որն առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս։

Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Հակոբ Անանյանին, որը նույնպես ձերբակալվել ու կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Related posts

«Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը մեկնարկեց. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո

Շնորհակալություն, որ քվեարկում եք մեզ համար, մեզ դա ուժ է տալիս․ Լադանիվա

Մեծ Բրիտանիան Ուկրաինային տրամադրում է պատմության մեջ ռազմական օգնության ամենամեծ փաթեթը