Կաթողիկոսն ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի առաջնորդին

Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի (Ավստրիա) առաջնորդ Հերման եպիսկոպոս Գլեթթերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին «Կարիտաս Ավստրիա» և «Հայկական Կարիտաս» կազմակերպությունների ներկայացուցիչները։
Հանդիպմանը, Հայոց Հայրապետն անդրադառնալով բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանի անվտանգային սպառնալիքներին և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրներին՝ իր գնահատանքը հայտնեց կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին և փոխգործակցությանը:
Իր հերթին Հերման եպիսկոպոս Գլեթթերը Նորին սրբությանը տեղեկացրեց, որ Հայաստան այցի նպատակն է առավել զորացնելու «Կարիտաս Ավստրիա» և «Հայկական Կարիտաս» կազմակերպությունների համագործակցությունը և իրենց զորակցությունն ու համերաշխությունը բերելու հայ ժողովրդին։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ