Ծանրամարտի մրցաշար՝ նվիրված Էդվարդ Մարանջյանի հիշատակին 

Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցում կայացավ ծանրամարտի պատանիների հուշամրցաշար՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի մասնակից Էդվարդ Մարանջյանի։ Ներկա են Մարանջյանների ընտանիքի անդամները: Մոր խոսքով՝ այս դպրոցում հիշողությունները որդու հետ կապված են շինության կառուցման օրվանից. երբ նոր սկսվել էր դպրոցի քարը քարին դրվել, Էդվարդը հետաքրքրվել է ծանրամարտով ու սկսել մարզվել մինչեւ բանակ գնալը։ Ավաղ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Էդվարդը հերոսաբար զոհվեց հանուն հայրենիքի։ Այսօր նա կդառնար 23 տարեկան։  Մերօրյա հերոսներին չմոռանալու ու անցած ուղին գնահատելու տարբերակներից  մեկն էլ այս հուշամրցաշարերն են. նշում է ՀՀ վաստակավոր մարզիչ Արտակ Գեւորգյանը: Նա մարզել է Էդվարդին, իր խոսքով՝ խոստումնալից ու տաղանդավոր մարզիկ էր, որ շատ անելիք ուներ ծանրամարտի ասպարեզում։ Ավագ ընկերոջ հիշատակին անցկացվող մրցույթում 49 կգ քաշային կարգում 164 կգ երկամարտի գումարով առաջին տեղը գրավեց Կարլեն Դավթյանը, իսկ 55 կգ քաշային կարգում 170 կգ երկամարտի գումարով առաջին տեղը գրավեց Թորգոմ Սահակյանը։ Մարզիկների խոսքով՝ այս մրցույթը ավելի քան պարտավորեցնող էր, ու հաղթանակը նվիրվում է Էդվարդի հիշատակին:

Related posts

Դուք առաջարկում եք ճանապարհ, որը փորձարկված է և տանում է աղետի, մենք առաջարկում ենք ճանապարհ, որը դեռ չի էլ փորձակվել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ցանկացած դեպքում ՀԱՊԿ-ը արդյունավետ կառույց է՝ պատասխանատու իր անդամների անվտանգության համար. Զախարովա