Ծաղիկներ և խնկարկում՝ 1.5 մլն զոհերի հիշատակին. ցեղասպանությունից 109 տարի անց

Հերհերի կամ Ջարդի ձոր կոչվող տարածքի հուշաքարին ծաղիկներ են խոնարհում ու խնկարկում մարզային իշանության ներկայացուցիչները՝ ի դեմս մարզպետ Մուշեղ Մուրադյանի, պատգամավորներ, համայնքային իշխանության անդամները և այլ անձինք: Սա արեւելյան Հայաստանի այն տարածքն է, որտեղ թուրքերն իրականացրել են հայերի զանգվածային ջարդեր: Այս ձորում են սպանվել շուրջ 12 000 հայեր: Մեծ եղեռնի 109-րդ տարելիցն է, 1.5 միլիոն մարդ 1915 թվականին թշնամու յաթաղանից չփրկվեց: Մարդկության այս խոշորագույն հանցագործությունը պետք է ճանաչել ու հույսը չկորցնել, որ օրերից մի օր պատմական ցավալի ճշմարտությունը կընդունվի  բոլոր երկրների կողմից:
Տեսանյութը՝ քիչ անց:

Related posts

«Միլպետներ» են պաշտոնանկ եղել․ կան նոր նշանակվածներ

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը