«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում մոլորված զբոսաշրջիկները հայտնաբերվել են

Օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ահազանգ է ստացվել, որ արգելոցի տարածքում ազգությամբ ռուս զբոսաշրջիկներ են մոլորվել և չեն կարողանում շարունակել ճանապարհը։
Արգելոցի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից անհապաղ ձեռնարկվել են որոնողական աշխատանքներ։
Աշխատակիցները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և 10 կմ դժվարանցանելի տեղանքով մոտեցրել Գողթ բնակավայր, հանձնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցներին, վերջիններն էլ նրանց ուղեկցել են Աբովյան բնակավայր:
«Հարգելի քաղաքացինե՛ր, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գործում են հատուկ էկոզբոսաշրջային երթուղիներ․ տևական դադարից հետո զբոսաշրջիկներին հնարավորություն է տրվել վայելել արգելոցի ինքնատիպ բնության ու պատմաճարտարապետական հուշարձանների գեղեցկությունը: Սակայն, արգելոցի տարածք մուտքը պետք է իրականացվի միմիայն արգելոցի աշխատակիցների ուղեկցությամբ․ գործում են հատուկ պահանջներ և սահմանափակումներ, որոնք բխում են բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության առաջնահերթություններից:
Սահմանափակումների կիրառումն իրականացվում է առաջին հերթին այցելուների անվտանգության ապահովման, ինչպես նաև կենսաբազմազանության վրա մարդկային գործոնի ազդեցության բացառման նպատակներով», նշված է ՇՄՆ տարածած հաղորդագրությունում։

Related posts

Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է նախագահ Ռայիսիի պատվիրակության անդամներից մեկի հետ խոսակցության մանրամասները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վերաբերյալ լուրերին