Խոշոր չափի չարաշահումներ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում, 2 պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում բացահայտվել են խոշոր չարաշահումներ։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի երկու պաշտոնյաների մեղադրանքներ են ներկայացվել իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության համար: Երկու պաշտոնյաների նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ կիրառվել են գրավը, բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

Iravaban.net-ի տեղեկությունների համաձայն մեղադրյալներից մեկը կոմիտեի գլխավոր հաշվապահն է, չարաշահումների չափը մոտ 200 միլիոն դրամ է։

Related posts

Տարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. Ալիև

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին

Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում