Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 4 հոգի տեղում մահացել է

Հունիսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով մահացել են վարորդն ու մեքենայի 3 ուղևորը:

Մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս՝ տարբեր հատվածներում:

Վանաձորի բժշկական կենտրոնից փոխանցել են, որ ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել շտապ օգնության հերթապահ խմբերը, որոնք տեղում արձանագրել են 4 մահ:

Դեպքի վայրում շարունակում են աշխատել ոստիկանության, փրկարարների և շտապօգնության խմբերը:

Related posts

Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում

Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները

Ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել