Խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից․ Վահրամ Պողոսյան

Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից:
Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել:

Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Related posts

Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են

Սուրբ Աստվածածնի Վերափոխման և Խաղողօրհնեքի խորհուրդը

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը․ ՊՆ