Իրանի ամենամեծ նավթային տերմինալի տարածքում գտնվող Խարգ կղզու վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը զգալիորեն կազդի նավթի գների վրա:
Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։
«Եթե Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողությունը ձեզ նավթի գների նոր ինդեքսներ է բերել, ապա Խարգ կղզու վրա հարձակումը կհանգեցնի աշխարհում գների և էներգիայի բաշխման ավելի ծանր ու նոր հավասարության»,- գրել է ԻՀՊԿ հրամանատարը սոցցանցում:
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի Խարգ կղզու գրավման հարցը, եթե Հորմուզի նեղուցի ապաշրջափակման ջանքերը ձգձգվեն։