Խաղաղությունից բացի՝ ոչ մի ուրիշ անվտանգության երաշխիք գոյություն չունի. Փաշինյան

Կա՞ ընդհանրապես անվտանգության երաշխիք: Իմ կարծիքով՝ կա անվտանգության երաշխիք, և անվտանգության երաշխիքը խաղաղությունն է: Խաղաղությունից բացի՝ ոչ մի ուրիշ անվտանգության երաշխիք գոյություն չունի: Մենք այսօր ունենք խաղաղություն, բայց այն ամենօրյա խնամք է պահանջում, անընդհատ ինստիտուցիոնալացում: Այդ մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր, նույնիսկ 50 տարի գոյություն ունեցած խաղաղություններն ինստիտուցիոնալացման կարիք ունեն, որովհետև եթե դու չես զբաղվում խաղաղության ինստիտուցիոնալացմամբ, խաղաղությունը ապաինստիտուցիոնալացվում է, քայքայվում է»,- ասաց նա:

Անդրադառնալով գարնանն արած հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, այլ լինելու է խաղաղություն՝ արձանագրեց. «Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է»:

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը