Խաղաղությունը հնարավոր է. այն պետք է ներառի սահմանների ապաշրջափակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա Աթայի հռչակագրով. Տոյվո Կլաար

Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցում՝ որպես տարածաշրջանում առաջնորդող երկիր: Անթալիայի դիվանագիտական ֆորումին ասել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«ԵՄ–ն երկարատև հեռանկարով ներգրավված է Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության գործում։ Խաղաղությունը հնարավոր է։ Այն նաև պետք է ներառի սահմանների ապաշրջափակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա Աթայի հռչակագրով, ներառյալ՝ Ադրբեջանի հիմնական մասի կապի ապահովում Նախիջևանի հետ»,- նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Related posts

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը

Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին