Լրիվ նոր ճանապարհային երակներ ենք բացում ՀՀ-ում, ինչը տնտեսական մեծ էֆեկտներ է տալու. Փաշինյան

Առաջարկվում է «Բյուջեի մասին» օրենքում և Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել, և ճանապարհային ցանցի համար գումարներից հստակ վերաբաշխումներ անել կոնկրետ օբյեկտների համար: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ փետրվարի 15-ի նիստին հաստատման ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Մոտ 68 ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների է վերաբերում [որոշման նախագիծը], բայց՝ տարբեր փուլերում և կարգավիճակներում գտնվող: Մասնավորապես՝ նրանցից 9-ը շինարարության մեջ գտնվող ճանապարհահատվածներ են, իսկ մեկը՝ շինարարության մեջ գտնվող տրանսպորտային օբյեկտ: Ունենք 43 նախագիծ, որոնք տարբեր փուլերում են»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ 6 միլիարդ 61 միլիոն դրամի մասին է խոսքը, որի մեջ 21,1 կիլոմետրը ճանապարհների շինարարություն է, մյուսները՝ տրանսպորտային օբյեկտներ ու նախագծեր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն բոլոր տարածքները, որտեղ որոշմամբ նախատեսվում է աշխատանքներ իրականացնել, ապա արձանագրեց. «Այս ճանապարհներով մենք լրիվ նոր ճանապարհային երակներ ենք բացում ՀՀ-ում, ինչը տնտեսական մեծ էֆեկտներ է տալու, որևէ կասկած չկա, որովհետև այդ բոլորը վայրերը, որոնց մասին խոսում ենք, տուրիստական շատ մեծ պոտեցիալ ունեն, և իհարկե, տրանսպորտային հանգույցների բեռնաթափման առումով շատ կարևոր է, որովհետև մեր ճանապարհներն արդեն էականորեն ծանրաբեռնված են»:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել