Լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում. ՆԳՆ մամուլի խոսնակ

Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքել է սոցցանցերով շրջանառվող լուրերը, թե 121.000.000 դրամով ձեռք է բերվել 00oo000 հաշվառման համարանիշը:

«Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում:

Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սարգսյանը:

Նշենք՝ բազմաթիվ օգտատերեր սոցցանցերի իրենց էջերում գրառումներ էին արել, թե 00oo000 հաշվառման համարանիշը վաճառվել է 121.000.000 միլիոն դրամով:

Լուրը թեժ քննարկումների առիթ էր դարձել համացանցի հայկական տիրույթում:

Related posts

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

Հանդիսավոր շքերթ Մոսկվայում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին

Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու համար