Լուկաշենկոն ժամանել է Ֆիզուլի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում, հաղորդում է Minval.az-ը։

«Пул Первого»-ը տելեգրամյան ալիքն իր հերթին լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ Լուկաշենկոյին են ներկայացվել Ֆուզուլիի և Զանգիլանի նոր օդանավակայանների մակետները։

Լուկաշենկոյին ուղեկցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանական APA գործակալությունը նշում է, որ Ալիևն ու Լուկաշենկոն «այցելել են Ֆիզուլի քաղաքի ավերված հատվածներ, ծանոթացել քաղաքի գլխավոր հատակագծին»։

Երեկ Լուկաշենկոն Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ «Բելառուսը պատրաստ է օգնել Ադրբեջանին նախկին գրավյալ տարածքների վերակառուցման հարցում»։

«Եկել է ամենածանր պահը, երբ պետք է վերականգնել այդ տարածքները, վերադարձնել բնակիչներին։ Հաղթանակը արդեն տարել եք, պահել եք այն, այժմ եկել է վերածննդի պահը», – հայտարարել է Լուկաշենկոն։

Այդ շրջաններում հսկայածավալ աշխատանքի հեռանկարներ կան՝ իր հերթին նշել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, որ «հրավիրել է բելառուսական ընկերություններին ակտիվորեն մասնակցել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի գոտիների վերականգնմանը»։

Related posts

Սպասվում է անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի

«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել. Պուտինը՝ Պետդումայի ընտրության մասին