Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո Պրիգոժինը համաձայնել է դադարեցնել «Վագներ»-ի անձնակազմի տեղաշարժը ՌԴ տարածքով

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ առավոտյան Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է սկսել «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։

Շփումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում։ Արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ Ռուսաստանի տարածքում չի կարելի արյունալի ջարդեր սանձազերծել։

Հաղորդագրության համաձայն՝ Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության անձնակազմի տեղաշարժը Ռուսաստանի տարածքով։ Բելառուսական կողմի տվյալով՝ այժմ սեղանին են իրավիճակի հանգուցալուծման փոխշահավետ տարբերակներ, որոնք ներառում են՝ Վագների համար անվտանգության երաշխիքներ։

Related posts

ԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ Արշակյանին

Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն Ռուբինյան

Այս ինֆորմացիան կեղծ է․ Սուրենյան