Լոս Անջելեսի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում իրավիճակը կարգավորվել է

Լոս Անջելեսում իրավիճակը կարգավորվել է՝ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) վերջերս իրականացրած խուզարկությունների հետևանքով առաջացած անկարգություններից հետո, երկուշաբթի հայտարարել է շրջանային խորհրդի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Հիլդա Սոլիսը, գրում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ քաղաքի որոշ մայրուղիներ, մուտքեր և ելքեր մնում են փակ, երթևեկությունը սահմանափակ է։ «Մարդիկ վերադառնում են աշխատանքի, բայց դա տեղի է ունենում աստիճանաբար», – հավելել է պաշտոնյան։

Սոլիսը նաև հաստատել է, որ Լոս Ամջելեսում Ազգային գվարդիայի զորքեր տեղակայելու որոշումը կայացվել է առանց Կալիֆոռնիայի նահանգապետի կամ տեղական իշխանությունների հարցման։

ԱՄՆ գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչն էլ РИА Новости-ին հայտնել է, որ տեղեկությունն այն մասին, թե Սպիտակ տան մոտ արգելապատնեշներ են տեղադրվել Լոս Անջելեսում բողոքի ակցիաների հետ կապված, չի համապատասխանում իրականությանը:

«Դա կապված է Վաշինգտոնում կայանալիք շքերթի հետ։ Քանի որ դա ազգային անվտանգության հատուկ մակարդակի միջոցառում է, ապա այդ արգելապատնեշների տեղադրումը դրա նախապատրաստման մի մասն է», – ասել Է գաղտնի ծառայության ներկայացուցիչը:

Related posts

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ

Անփույթ մոտեցում ցուցաբերող ձկնաբույծները կզրկվեն արտահանման իրավունքից. ՍԱՏՄ ղեկավար