ԼՂ-ից բռնի տեղահանված 151 անձ շարունակում է բուժումը ՀՀ տարբեր առողջապահական հաստատություններում. Նազելի Բաղդասարյան

Աճում է ԼՂ-ից բռնի տեղահանված այն մարդկանց թիվը, որոնք արդեն իսկ կցագրվել են պոլիկլինիկաներին և ամբուլատորիաներին: Առողջապահության նախարարության փոխանցած տվյալներով՝ այս թիվը կազմում է շուրջ 41 հազար: Այդ մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ այս պահի դրությամբ ՀՀ տարբեր առողջապահական հաստատություններում 151 անձ շարունակում է բուժումը, և դրական ցուցանիշով՝ լավացումով, նախորդ շաբաթների ընթացքում արդեն 100 անձ դուրս է գրվել և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո»,- ասաց նա:

Նազելի Բաղադարյանը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում՝ Երևանում և մարզերում, 88 երեխա է ծնվել:

Related posts

COP17-ի հյուրընկալումը Հայաստանի համար ինքնանպատակ չէ․ Արարատ Միրզոյան

Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք, պետք է խոսքերից անցնել գործի․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացմանը

Ասել եմ՝ 2023 թվականին նա մեր ապագա օլիմպիական չեմպիոնն է. Հարությունյանը՝ Էմմա Պողոսյանի հաղթանակի մասին