Լիլիթ Մակունցը մասնակցել է Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 56-րդ հատուկ նիստին

Մարտի 10-ին Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 56-րդ հատուկ նիստին։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Նիստի ընթացքում կազմակերպության անդամ պետությունները Սուրինամի արտաքին գործերի նախարար, դեսպան Ալբերտ Ռամդինին ընտրել են 2025-2030 թթ․ ԱՊԿ նոր Գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Related posts

Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան

Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը

COP17-ի կազմկոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստական աշխատանքները