Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ տարածաշրջան մեկօրյա այցի ընթացքում առաքելությունը Ստեփանակերտում չի նկատել քաղաքական ենթակառուցվածքների, այդ թվում` դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման նշաններ չի նկատել, թեպետ բոլոր խանութները փակ են եղել:

«ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսեց, որ Ղարաբաղում մնացել են 50 – 1000 էթնիկ հայեր»,- ասել է Դյուժարիկը:

«Նրանք որևէ հաղորդագրություն չեն լսել վերջին հրադադարի հաստատումից հետո խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ: Նրանք չեն տեսել սպանված ընտանի կենդանիներ կամ անասուններ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքի ոչնչացման հետքեր»,- ասել է նա:

Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ թիմն ավարտել է ԼՂ այցը, սակայն շարունակում է աշխատել Ադրբեջանի ղեկավարության հետ` տարածաշրջանում իրավիճակին հետևելու համար:

Related posts

Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ