Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Լենինգրադի մարզում մեթիլային սպիրտ պարունակող արտադրանքից մահացածների թիվը հասել է 45-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Ներկայում մեթիլային սպիրտ պարունակող արտադրանքից մահացածների թիվը Լենինգրադի մարզում հասել է 45-ի», – ասվում է ՌԴ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Գերատեսչության մամուլի ծառայության տվյալներով՝ Մոսկվայում ևս երկու կասկածյալ է ձերբակալվել Լենինգրադի մարզում կեղծված ալկոհոլային արտադրանքից մարդկանց զոհվելու վերաբերյալ քրեական գործով։

Նրանք այն առևտրային կազմակերպության ղեկավարներն ու շահառուներն են, որը Տոսնենսկի շրջանում պահում էր շրջանառությունից բռնագրավված սպիրտ պարունակող արտադրանք։

Հետաքննությունը մտադիր է դատարան դիմել գործով անցնողներին կալանավորելու համար։Ավելի վաղ հաղորդվել էր, որ հետաքննության շրջանակներում ձերբակալվել է մինչև երկու տասնյակ կասկածյալ։

Related posts

Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների աճյունների և քաղաքացիական անձանց հերթական փոխանակումն են իրականացրել

Երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ