Լարված իրավիճակ, քաշքշոց ու վիրավորանքներ ՍԱՏՄ-ի գրծողությունների ժամանակ. առգրավվել է ոչ սպանդանոցային միս

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանում գրծողություններ է իրականացրել՝ առգրավելու համար ոչ սպանդանոցային ծագման միսը:

Մասնագետների գործողություններն ուղեկցվել են մսավաճառ քաղաքացիերի բուռն արձագանքներով, ինչի համար միջամտել է ոստիկանութունը, որից հետո սկսվել են վիրավորանքներ ու քաքշոց, քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, կան բերման ենթարկվածներ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սննդամերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացրին, որ տեղի ունեցածը հերթական վերահսկողական միջոցառումն է:

«Ոչ սպանդանոցային ծագման միսը առգրավվում է և ոչնչացվում: Առգրավում է ՍԱՏՄ-ն, կան տեղափոխող և ոչնչացնող կազմակերպություններ, որոնց փոխանցվում է միսը»,- ոխանցեցին տեսչական մարմնից:

Related posts

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես 2 ամիս չէի մարզվել, խնդիրներ կային. Լալայան

Անթալիայում մեկնարկել է COP31 կլիմայական գագաթնաժողովը

Սիսիանում բшխվել են կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնը