Լարված իրավիճակ ԱԺ-ում. Հայկ Սարգսյանի ուղղությամբ դահլիճից շիշ նետեցին

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հերթական տհաճ միջադեպը գրանցվեց:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ շպրտեցին, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են:

Իրավիճակը լարվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ և ընդմիջում հայտարարեց:

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումը հարթ չէր անցել նաև օգոստոսի 24-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, երբ տեղից միջամտել էր նույն խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, ինչից հետո Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց, սակայն վերջինս ինքնակամ չհեռացավ: Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ինչից հետո քաշքշուկ սկսվեց պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև:

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել