Լավագույն մաղթանքներս Գերմանիայի վերամիավորման օրվա կապակցությամբ. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը գերմանացի իր գործընկերոջը՝ Անալենա Բերբոքին, շնորհավորել է Գերմանիայի վերամիավորման օրվա առթիվ:

«Լավագույն մաղթանքներ եմ հղում իմ սիրելի գործընկերոջը՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքին, Գերմանիայի վերամիավորման օրվա կապակցությամբ:

Ընդհանուր սկզբունքների շուրջ միավորումը, այդ թվում՝ մեր գործընկերային հարաբերությունների շրջանակներում, կարող է լավ հնարավորություն ընձեռել Հայաստանի և Գերմանիայի մեր քաղաքացիներին՝ կապերն ամրապնդելու և ավելի խաղաղ միջավայր ստեղծելու համար»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի իր էջում:

Related posts

Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին