Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, պետք է շտապ լուծումներ գտնել. Տոյվո Կլաարը հայտնել է Երևան վերադառնալու մասին

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ վերադառնում է Երևան: Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:

«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների համար։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ առաջընթացի ուղիները գտնելու համար: ԵՄ-ի նպատակը մնում է համապարփակ հայ-ադրբեջանական կարգավորումը», – գրել է Կլաարը:

Related posts

Եմեն-Սաուդյան Արաբիա լարվածությունը պահպանվում է

Արդիականացվում են 2000-ից ավելի շքամուտքերի էլեկտրական ենթակառուցվածքները. ՀԷՑ

Խուդաթյանը հանձնարարականներ է տվել ճանապարհաշինական աշխատանքների որակի և ժամկետների պահպանման վերաբերյալ