Լայնածավալ բարեփոխումներ՝ ՀՀ Զինված ուժերում

Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք այցի նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ ՀՀ զինված ուժերի՝ ժամանակակից սպառազինությամբ համալրումը համարում է առաջնահերթություն:
«ՀՀ զինված ուժերի՝ ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրման գործընթացը եղել է և կլինի մեր առաջնահերթություններից մեկը, և այդ խնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում կլինի»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ, «որոնք նույնպես իրականացվում են մեր ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»:
«Զինված ուժերում մենք արդեն սկսել ենք լայնածավալ բարեփոխումները՝ բնականաբար, հաշվի առնելով ռազմական և ռազմատեխնիկական գործընկերության ոլորտում ՌԴ-ի հետ մեր սերտ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, համապատասխան խորհրդակցություններ են ընթանում: Իսկ փորձագետների մակարդակով անհրաժեշտ շփումներն արդեն հաստատվել են»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:
«Համոզված ենք, որ այդ համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի, և  Հայաստանը խիստ շահագրգռված է այդ հարցում»,- ընդգծել է Փաշինյանը:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում