Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

Սիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը:

Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար:

Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան:
Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ չնայած Սիրիայի տարբեր շրջաններից հրշեջների ու քաղաքացիական պաշտպանության ուժերի գործադրած ջանքերին:

Մինչ այս պահը օգնություն ցուցաբերելու նպատակով խմբեր են ժամանել հարևան երկրներից ու Կատարից:

Նշվում է, որ ավելի քան 15 հազար հեկտար անտառային տարածք է մոխրի վերածվել:

Հրդեհը դեռ շարունակում է տարածվել:

Related posts

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոկայանման վեճը ավարտվել է դանակահարությամբ և սպանությամբ

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով