Իրան-Հայաստան առևտրի պալատի խորհրդի նախագահն այցելել է ՀՀ դեսպանություն

Սեպտեմբերի 22-ին Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը և խորհրդի անդամներն այցելեցին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն և դեսպան Արտաշես Թումանյանին, դեսպանության անձնակազմին շնորհավորեցին Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ։

Այս մասին հայտնում են դեսպանությունից։ ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց պալատի անդամներին, որից հետո հանդիպման մասնակիցներն անդրադարձան Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և առաջիկայում սպասվող զարգացումներին։

Հանդիպմանը մասնակցում էին նաև դեսպանության առաջին քարտուղար Սյուզաննա Նավասարդյանը և երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանը։

Related posts

Ուզում ենք, որ հնարավորություն չլինի մաֆիոզ կապերով դատարաններում հասնել որոշումների ընդունման․ Փաշինյան

ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը Եվրամիության հետ ընդհանրապես կապ չունի. Փաշինյան

Պետության մեջ 2-րդ պետություն կամ կառավարություն ձևավորելու բոլոր փորձերը ամենակոշտ միջոցներով կասեցվելու են