Իրանում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել. բողոքի ցույցերի հետևանքով զոգերի թիվը գերազանցել է 500-ը

Իրանում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել երկրում օրեր շարունակ տեղի ունեցող ցույցերի և անկարգությունների ժամանակ զոհվածների հիշատակին։ Երկրի կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ սուգը «Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ իրանական ազգային պայքարում» զոհվածների հիշատակի համար է։

Իրանից պաշոնական տեղեկատվությամբ ցույցերի ընթացքում 38 իրանցի իրավապահ է զոհվել. ցուցարարների զոհվելու մասին պաշտոնական տվյալներ չկան: Արևմտյան լրատվամիջոցներից AP-ն, հղում անելով ակտիվիստներին, հայտնում է, որ ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 544 մարդ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը hունվարի 11-ին Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է. «Իրանի առաջնորդները զանգահարել են… Հանդիպում է նշանակվում… Նրանք ցանկանում են բանակցել»։

Այս ամենին զուգահեռ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Իրանում ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը՝ նշելով, որ Իրանը սկսում է անցնել իր սահմանած կարմիր գիծը՝ երկրով մեկ բողոքի ցույցերի նկատմամբ ուժի կիրառման սաստկացման պայմաններում։

Related posts

Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Երևանի նախկին փոխքաղաքապետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը