Իրանում ամերիկա-իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 1937-ի

Իրանում փետրվարի 28-ից ԱՄՆ-ի և Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում զոհերի թիվը հասել է առնվազն 1937-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Al Jazeera-ին հայտնել է Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Ջաֆարիանը:

Նա նշել է, որ զոհվածներից 240-ը կանայք են, 212-ը՝ երեխաներ:Ըստ փոխնախարարի՝ ևս 24 800 մարդ վիրավորվել է:

Պատերազմի գրեթե չորս շաբաթվա ընթացքում Իսրայելում զոհերի թիվը հասել է 17-ի: ԱՄՆ-ն հայտնել է 13 զինծառայողի զոհվելու մասին։ Ավելի քան 1070 մարդ զոհվել է Լիբանանում, որը հակամարտության մեջ է ներքաշվել Իսրայելի տարածքին «Հեզբոլլահ» շարժման հարվածների պատճառով։ Զոհեր կան նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել