Իրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգին, բայց դեմ է սահմանների փոփոխությանը

Իրանը կշարունակի աջակցել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

Ինչպես նշել է իրանցի դիվանագետը, Թեհրանը հանդես է գալիս նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունների գործընթացի խթանման օգտին։

«Իրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Ողջունում ենք տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակում տրանսպորտային ուղիների արգելափակման վերացումը։ Մենք նաև հստակորեն դեմ ենք արտահայտվում միջազգային սահմանների ցանկացած փոփոխությանը»,- հավելել է նա:

Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը մեկ անգամ ևս հաստատել է, որ իրենք աջակցում են տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի՝ 3+3 ձևաչափով ամրապնդմանը։

Related posts

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

«Յոթ աստիճան». տարիների փորձը՝ մեկ գրքում