Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրեջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ  վայրէջք է կատարել: Այդ մասին  հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով IRIB պետական ​​հեռուստաալիքին։ Գործակալության փոխանցմամբ, փրկարարական խմբերը փորձում են հասնել դեպքի վայր։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, թռիչքուղում եղել է 3 ուղղաթիռ։ Ըստ տեղեկությունների՝ երկու ուղղաթիռներ, որոնցում եղել են որոշ նախարարներ և պաշտոնյաներ, ապահով հասել են իրենց նշանակետին։ Հաղորդվում է, որ նախագահին տեղափոխող ուղղաթիռում ներկա են եղել նաև այաթոլլա ալ-Հաշիմը, Թավրիզի իմամը և արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանը:

Ըստ Mehr գործակալության, ավելի ուշ հաջողվել է հեռախոսակապ հաստատել ոուղղաթիռի ուղևորների հետ և պարզել, որ ԻԻՀ նախագահը լավ է և ավտոմեքենայով ուղևորվում է Թավրիզ։

 

 

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել