Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

«Վախեցնելու և շորթելու դարաշրջանն ավարտվել է։ Դա ոչ մի արդյունք չի ունենա։ Մենք չենք հանձնվի»,– գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X սոցիալական ցանցում:

Նա փոխըմբռնման հուշագրի «խոշոր խախտումներ» է անվանել Վաշինգտոնի կողմից Հորմուզի նեղուցով նավերի անցման իրանական կանոնները չպահպանելը, ինչպես նաև «նոր հարվածների, նավթային պատժամիջոցների վերսկսման, հարավային Իրանի վրա հարձակումների մշտական ​​սպառնալիքները» և Իսրայելի գործողությունները Լիբանանում։

Related posts

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասին

Ճամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել է. ՊՆ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 2725 տոննա ցորեն