Իրանի ԶՈՒ ԳՇ պետը բարձրաստիճան զինվորականների հետ այցելել է Ադրբեջանի հետ սահման՝ ստուգելու զորքի պատրաստությունը

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին չորեքշաբթի այցելել է Ադրբեջանի հետ համատեղ սահման՝ ստուգելու հյուսիսային սահմանների անվտանգային իրավիճակը, հայտնում է mehrnews.com-ը։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարների տեղակալների ու ավագ հրամանատարների ուղեկցությամբ՝ Բաղերին այցելել է Ադրբեջանի հետ Իրանի ընդհանուր սահմանը՝ Փոլդաշտում և Արասի շրջանում ծանոթանալու այնտեղ տեղակայված զորամասերի պատրաստության վիճակին և հանդիպելու սահմանապահների հետ։

Իրանցի գեներալը տեսչական այցի ընթացքում ընդգծել է. «Այսօր զինված ուժերի զսպող ուժն ավելի բարձր է, քան երբևէ, և զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները լիովին պատրաստված են»։

Բաղերին նաև ասել է, որ այցի նպատակը Իրանի և Ադրբեջանի միջև ընդհանուր սահմանին պասիվ պաշտպանության վիճակի ստուգումն է։

Բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին այցի ընթացքում ասել է, որ ուժերը գտնվում են պատրաստության գագաթնակետում և մշտապես հետևում են հակառակորդի քայլերին, ինչպես նաևբարձրացնում են իրենց մարտունակությունը՝ արդիականացնելով տեխնիկան։

Related posts

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները