Իրանի զորավարժությունները հստակ ուղերձ են հարևան երկրներին. Ադրբեջանում Իրանի դեսպան

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները հարևան երկրների համար հստակ ուղերձ են: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին:

«ԻՀՊԿ-ի զորավարժությունները հարևան երկրների համար խաղաղության, բարեկամության և սահմանների կայուն անվտանգության հստակ ուղերձ են, իսկ թշնամիների համար՝ վճռական պատասխան արտատարածաշրջանային երկրների և ռեժիմների կողմից ցանկացած սպառնալիքներին և միջամտություններին»,- նշել է դիվանագետը։

Related posts

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ

Ծեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները

Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը