Իրանի դեմ պատերազմը չի ազդել ԱՄՆ-ից Ուկրաինային զենքի մատակարարման վրա. Ռուբիո

ԱՄՆ-իսրայելական պատերազմն Իրանի դեմ չի ազդել Ուկրաինա ամերիկյան զենքի մատակարարումների վրա՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ի դեպ, մենք շարունակում ենք զենք վաճառել Ուկրաինային PURL ծրագրի միջոցով՝ առանց խոչընդոտների, որոնք առաջացել են Մերձավոր Արևելքում կամ այլուր տեղի ունեցող իրադարձությունների պատճառով», – ընդգծել է նա՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ:

PURL նախաձեռնության շրջանակներում ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները փաստացի պարտավորվել են իրենց սեփական միջոցներով զենք գնել ԱՄՆ-ից՝ Կիևին անհատույց փոխանցելու համար։

ԱՄՆ պետքարտուղարը նաև խոստովանել է, որ Վաշինգտոնը չի կարող անկողմնակալ միջնորդ համարվել Ուկրաինայի խաղաղության գործընթացում, քանի որ աջակցում է Կիևին։

«Մենք զենք ենք մատակարարում միայն Ուկրաինային։ Մենք պատժամիջոցներ չենք կիրառում Ուկրաինայի նկատմամբ, այլ միայն Ռուսաստանի դեմ։ Այսպիսով, մենք հստակ կողմ ենք ընտրել այս հակամարտության մեջ, բացահայտ աջակցում ենք Կիևին»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Related posts

Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

ՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում