Թրամփի ճնշումները Նեթանյահուի վրա վտանգում են վերջինիս հաղթանակն ընտրությունում. Al Monitor

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելից պահանջել է չհարվածել Բեյրութին և Թել Ավիվը ստիպված է համաձայնել։

«ԱՄՆ ճնշումը վտանգում է Նեթանյահուի (ընտրական) ռազմավարությունը։ Բոլոր ռազմական նվաճումները հիմա կասկածի տակ են, և անորոշ է նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունում նրա՝ հաղթանակի հասնելու կարողությունը»,- գրում է Al Monitor պորտալը՝ հղում անելով Նեթանյահուին մոտ կանգնած աղբյուրներին։

Իսրայելի վարչապետը վախենում է իր «Լիկուդ» կուսակցության պարտությունից՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու ԱՄՆ ճնշման պատճառով: Մինչդեռ 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո նա խոստացել էր «լիակատար հաղթանակ»՝ հաղորդում է պորտալը:

Նեթանյահուի նախընտրական քարոզարշավը հիմնականում հիմնվելու է Իսրայելի անվտանգության ապահովման հաջողությունների և Լիբանանում «Հըզբոլլահ»-ի, Գազայում «ՀԱՄԱՍ»-ի ու Իրանի դեմ պայքարում կոնկրետ արդյունքների վրա։

Աղբյուրի տվյալով՝ «Եթե հրադադարի մասին համաձայնագիրը, որը Թրամփի վարչակազմը կարող է կնքել Իրանի հետ, չենթադրի Իրանի միջուկային ծրագրի ապամոնտաժում, իսկ Գազայում ու Լիբանանում իրավիճակը մնա չլուծված, Նեթանյահուն ընտրություններից առաջ կբախվի շատ բարդ իրավիճակի»։

Related posts

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ Պապոյան

Գյուղից Գյումրի. ճանապարհների որակը՝ մեկ ցուցանակ այն կողմ

Իրանը որոշել է այլևս չհետևել ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրին. Ղարիբաբադի