Իրանի անվտանգության աշխատակիցներն ինքնաթիռի առևանգում են կանխել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ անվտանգության ստորաբաժանումները կանխել են Ահվազ-Մեշհեդ ուղղությամբ թռչող ինքնաթիռի առևանգումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Pars Today-ը, Iran Air ավիաընկերության Fokker 100 ուղևորատար ինքնաթիռը թռիչք է իրականացրել Ահվազի օդանավակայանից Մեշհեդի ուղղությամբ: Թռիչքի ընթացքում ուղեւորներից մեկը փորձել է գրավել ինքնաթիռը, սակայն չեզոքացվել է ԻՀՊԿ-ի ուժերի կողմից: Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սպահանում, հանցագործը ձերբակալվել է ։ Նախնական տեղեկությունների համաձայն ՝ հանցագործը մտադիր էր ինքնաթիռը վայրէջք կատարել Պարսից ծոցի հարավային ափին գտնվող երկրներից մեկի օդանավակայանում ։

 

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ