Իրանի ԱԳ նախարարը հերքել է մտավախությունը, թե Մեծամորի ատոմակայանն աղտոտում է Արաքս գետը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտում է սահմանային Արաքս գետը:

Նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։

«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հերքել է Մեծամորի ատոմակայանի շահագործման հետևանքով Արաքս գետի ցանկացած աղտոտում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրանական կողմը հերքում է Արաքսի ռադիոակտիվ աղտոտման մասին պնդումները Մեծամորի ատոմակայանի թափոններով՝ պատասխանելով, մասնավորապես, մամուլի հրապարակումներին, թե ռադիոակտիվ աղտոտման պատճառով, ամենայն հավանականությամբ, Հայաստանից Իրանի հյուսիսում աճել է քաղցկեղային հիվանդությունների թիվը:

Related posts

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը

Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները