Իրանը ռազմական պատասխան կտա Իսրայելին. Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է Իսրայելին ռազմական պատասխան տալ հոկտեմբերի 26-ի հարվածի համար։

Didban Iran-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Կոսարին։

«Որոշ պետական պաշտոնյաներ կարող են ասել, որ մենք չենք պատասխանի Իսրայելին, բայց այդ մարդիկ կառավարության ներսում և դրսում որոշումներ չեն կայացնում»,- ասել է նա՝ զգուշացնելով, որ Իսրայելին Իրանի ռազմական պատասխանը շատ ավելի հզոր կլինի, քան բոլոր նախորդները։

Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Թել Ավիվը և Վաշինգտոնը պատասխան կստանան Իրանի և դիմադրության ճակատի դեմ իրենց գործողությունների համար։

Հոկտեմբերի 26-ին Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին:

Related posts

Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին