Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը

Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը: Այս մասին ասել  է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը:
«Ադրբեջանի և Հայաստանի կողմից հռչակագրի ստորագրումը երկու երկրի ինքնիշխան որոշումն էր։ Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը, որը ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայուն անվտանգության համար»,- ասել է Բաղաեին։
Մեկնաբանելով «Թրամփի երթուղու» ստեղծումը՝ նա նշել է, որ Իրանը հանդես է գալիս շրջափակման վերացման և հաղորդուղիների կառուցման օգտին, սակայն այդ ուղիները պետք է իրականացվեն «միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանմամբ և առանց աշխարհաքաղաքական պայմանների փոփոխության»: Բաղաեին ընդգծել է, որ Իրանը մտահոգված է տարածաշրջանում օտարերկրյա զինված ուժերի հնարավոր ներկայությամբ: «Մեզ հավաստիացրել են, որ որևէ օտարերկրյա զինված ուժ չի տեղակայվի տարածաշրջանում»,- նշել է նա:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել