Իրանը հերքել է Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը

Իրանը հարգում է հարևան և բարեկամ Թուրքիայի ինքնիշխանությունը և հերքում է երկրի տարածքի ուղղությամբ որևէ հրթիռի արձակումը՝ հայտարարել են Իրանի զինված ուժերից:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ խոցվել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռ, որը երկրի սահմաններին էր մոտենում Իրաքի և Սիրիայի տարածքով: Անկարայից նախազգուշացրել են՝ իրենց իրավունք են վերապահում պատասխանել Թուրքիայի դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողության:

Միջադեպից հետո Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Հաքան Ֆիդանն Աբբաս Արաչիին հորդորել է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է սրել հակամարտությունը: Իրանի դեսպանն էլ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:

Related posts

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին․ ԿԸՀ հիշեցում

Մելանյա Թրամփը հասել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատմանը՝ արգելափակված Օլեշկի քաղաքում