Իրանը հարվածների նոր շարք է հասցրել Իսրայելին

Իրանը համակարգված հարձակում է սկսել Իսրայելի թիրախների դեմ՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու սարքեր: Այդ մասին հաղորդել է իրանական ISNA լրատվական գործակալությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը հաղորդել է՝ ««Իրական խոստում 4» գործողության 21-րդ ալիքը սկսվել է Թել Ավիվի սրտում գտնվող թիրախների դեմ «Խեյբար» հրթիռների և անօդաչու սարքերի արձակմամբ»:

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի բանակի օբյեկտներին Թել Ավիվում, Հայֆայում և «Բեն Գուրիոն» օդանավակայանին, նաև Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին: Հարձակում է կատարվել նաև Քուվեյթի ափերի մոտ գտնվող ամերիկյան նավթատար նավի վրա, որի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Մինչ այդ Իրանի ռազմական հրամանատարության «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել էր, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված թիրախների դեմ մի քանի ուղղություններով (օդային, ծովային և ցամաքային) Իրանի հարվածների տեմպերն ու մասշտաբները կմեծանան:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել