Իրանը զգուշացրել է Թուրքիային Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին

Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում կհանգեցնի տարածաշրջանային անկայունության։ Այս մասին, հայտարարել Է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ֆայսալ Միքդատի հետ հանդիպման ժամանակ:

Իրանցի նախարարն ընդգծել է, որ օտարերկրյա ուժերի ցանկացած միջամտություն կխորացնի իրավիճակը տարածաշրջանում:

«Հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները, բայց մենք դեմ ենք Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողության»,-նշել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ պետք է դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը:

«Ցանկացած գործողություն Սիրիայի հյուսիսում ապակայունացնող ազդեցություն կունենա տարածաշրջանի համար»,-ասել է։

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը Դամասկոսում Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ մեղադրել էր Թուրքիային Սիրիա նոր ներխուժում ծրագրելու համար։

Related posts

Թուրքիայում ևս 3 ընդդիմադիր քաղաքապետ է ձերբակալվել

Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Սահմանադրության 30-ամյակի հանդիսավոր միջոցառմանը

Ուկրաինական ուժերը անօդաչուներով հարվածել են Ռուսաստանի տարածքին