Իրադրության գնահատականը չի փոխվել նախորդ նիստից ի վեր. Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի մասին

Իրադրության գնահատականը չի փոխվել նախորդ նիստից ի վեր: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից ԶՈՒ կուտակումների մասին՝ Կառավարության վերջին նիստին արված հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստի մեկնարկին վարչապետը հայտարարել էր, որ իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի, ինչպես նաև ԼՂ շփման գծի երկայնքով շարունակում է մնալ լարված, և որ Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժը:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան