Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին: Առնվազն 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ «Հըզբոլլահի» բարձրաստիճան պաշտոնյա: Իսրայելի բանակը հայտարարել է, որ թիրախավորել է Բեքաայի հովտում խմբավորմանը պատկանող օբյեկտներ:

2024 թ. նոյեմբերին Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև ձեռք բերված հրադադարից ի վեր սա ամենամահացու հարվածն է Լիբանանին: Այս հարվածից ժամեր առաջ Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել էր նաև պաղեստինցի փախստականների ճամբարի: Զոհվել էր երկու մարդ: Իսրայելի բանակը հայտարարել էր, որ թիրախավորել է հրամանատարական կենտրոն, որտեղից գործողություններ էին իրականացնում ՀԱՄԱՍ-ի զինյալները:

Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարից ի վեր Իսրայելը գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում Լիբանանին:

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին