Իսրայելի որոշ գործողություններ հակասում են միջազգային իրավունքին. Բորել

Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել, սակայն Գազայում նրա մի շարք գործողություններ հակասում են միջազգային իրավունքին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ամփոփելով ԵՄ ԱԳՆ խորհրդի արտահերթ նիստը, որը տեղի է ունեցել Օմանում եւ նվիրված է եղել Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրմանը, փոխանցում է РИА Новости-ն։

«Իսրայելի մի շարք գործողություններ, ինչպիսիք են ջրի եւ էլեկտրականության անջատումը, պարենի մատակարարումների դադարեցումը, հակասում են միջազգային իրավունքին։ Այս կրիտիկական պահին ՀԱՄԱՍ – ի բարբարոսական գործողություններին արձագանքելը ստեղծել է այնպիսի իրավիճակ, երբ մենք պետք է հիշեցնենք միջազգային իրավունքի շրջանակներում մնալու անհրաժեշտության մասին», – ասել է նա։

Related posts

Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը․ վարչապետը ուղերձ է հղել

Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ

Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը