Իսրայելի զինդատախազը ձերբակալվել է տեսագրության արտահոսքի համար

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել և կալանքի տակ է վերցրել երկրի զինվորական գլխավոր դատախազ Յիֆատ Թոմեր-Յերուշալմինին՝ պաղեստինցի կալանավորի նկատմամբ իսրայելցի զինվորների բռնության տեսագրության արտահոսքի համար։

Թոմեր-Յերուշալմինն ընդունել է, որ հենց ինքն է թույլ տվել տեսագրության արտահոսքը, ինչպես նաև հետագայում ստել է Իսրայելի բարձրագույն դատարանին՝ իր գործողությունները փորձելով թաքցնել։

Հրաժարականի նամակում, որը նա ներկայացրել էր անցած շաբաթ, դատախազը հայտարարել է, որ տեսագրության հրապարակման նպատակն եղել է «զինվորական հետաքննողներին և դատախազներին ուղղված հարձակումները չեզոքացնելը»։

Նրա ձերբակալությունը լուրջ հարցեր է առաջացրել Իսրայելում՝ իրավունքի գերակայության, ինչպես նաև պաղեստինցիների նկատմամբ բռնությունների և դրանց պատասխանատվության հարցում։

Ըստ հաղորդագրությունների՝ Թոմեր-Յերուշալմինը տեսագրությունը հրապարակել էր 2024 թվականի օգոստոսին՝ պաղեստինյան կալանավորների նկատմամբ զինվորականների գործողությունների վերաբերյալ բողոքների ֆոնին՝ հայտարարելով, որ դա եղել է «բանակի իրավապահ կառույցների դեմ տարածվող կեղծ պրոպագանդային հակազդելու փորձ»։

Related posts

Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում