Իսրայելի բանակը խոցել է Լիբանանից ուղարկված ԱԹՍ

Իսրայելցի զինվորականները հունվարի 22-ին ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որը Լիբանանից ուղարկվել էր Իսրայելի օդային տարածք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

« Իսրայելի պաշտպանության բանակի զինվորականները ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որը Լիբանանից ուղարկվել էր և մտել էր Իսրայելի օդային տարածք։ Իսրայելի պաշտպանության բանակը միջադեպի ողջ ընթացքում հետևել է անօդաչու թռչող սարքին», – ասված է հաղորդագրության մեջ:

Իսրայելի բանակը հավելել է, որ կշարունակի կանխել Իսրայելի ինքնիշխանությունը խախտելու ցանկացած փորձ:

Related posts

Երթևեկության փոփոխություն Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Ադրբեջանում «1 ազգ, 2 պետություն» լոզունգը պետական մակարդակով հանվել է շրջանառությունից