Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 131 արցախցի

 

Արցախի տարածքում հանրային օգտագործման ճանապարհների երկարությունը մեծանում է, որոնցով տեղաշարժվելն անվտանգ է դառնում: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են տեղահանվածների վերադարձն իրենց տները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 131 արցախցի:

Ընդհանուր առմամբ, Արցախի իրենց մշտական ​​բնակության վայրեր է վերադարձել 50 521 մարդ:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Related posts

Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր

Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է Հյուսիսային Կորեայից ստացած հրթիռով. Զելենսկի

Հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություն