Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի ուղղությամբ

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները երեք հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Էտ Թայբե քաղաքին՝ հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները:

Նշվում է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքի թիրախ է դարձել նաև Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մեքենան։ ԶԼՄ-ների տվյալով՝ մեքենայում եղել են ՄԱԿ-ի՝ հրադադարի պայմանների կատարմանը հետևող մարմնի աշխատակիցներ, որոնք համաձայնեցված պարեկություն են իրականացրել Ռմեյշ բնակավայրի մոտ: Մեքենայի ուղղությամբ հարվածի հետևանքով վիրավորվել է երեք սպա և թարգմանիչը:

Իսրայելի պաշտպանության բանակը հերքել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մեքենայի գնդակոծման մասին տեղեկությունը:

Ավելի վաղ «Հըզբոլլահը» հայտնել էր, որ գնդակոծել է իսրայելական Ռամիմ բնակավայրի բանակային զորանոցները՝ «ի պաշտպանություն Գազայի հատվածում պաղեստինցի տոկուն ժողովրդի»:

Related posts

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոկայանման վեճը ավարտվել է դանակահարությամբ և սպանությամբ

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով